Լրահոս

28.05.2012 12:49


Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության տոնի առթիվ.

Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առիթով: Մայիսի 28-ը առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուր հայի համար: Այն խորհրդանշում է անկախ պետականության կերտման հայության անկոտրում կամքն ու ձգտումը:

Այդ առումով մենք` հայերս, բացառիկ ենք, քանի որ մեր պատմության ողջ ընթացքն ուղեկցվել է անկախության և ազգային պետականության համար մղված կենաց ու մահու պայքարով: 1918թ-ի մայիսի 28-ը այդ պայքարի տրամաբանական շարունակությունն էր: Հազարավոր հայ քաջորդիների կյանքի ու արյան գնով վերականգնվեց դարերով կորցրած հայոց պետականությունը, կյանքի կոչվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Նոր սերնդի քաղաքական գիտակցության մեջ միշտ պետք է վառ պահվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, որ յուրաքանչյուրիս անվտանգությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը պայմանավորված են մեր ազգի միասնականության և ամուր պետականության առկայության գործոններով:

Կրկին ու կրկին շնորհավորելով բոլորիս մայիսյան այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաղթանակներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը