Լրահոս

27.05.2009 13:45


Լևոն Մելիք–Շահնազարյան. «Ո՛չ փաստաթուղթն է եղել, ո՛չ էլ իրականացնելու բան կա»

Լևոն Մելիք–Շահնազարյան. «Ո՛չ փաստաթուղթն է եղել, ո՛չ էլ իրականացնելու բան կա»

-Այն լավատեսներին կամ վատատեսներին, ում թվում էր, թե հայ-թուրքական սահմանն այս տարի կբացվի, պետք է ասեմ, որ այդ սպասելիքները ձախողվեցին։ Մոտակա ժամանակներում սահմանների բացման մասին կարելի է մոռանալ,-«Ազդակ» ակումբում այսպիսի հայտարարություն է արել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Բանախոսն ասել է, թե ինքը դեռևս երկու ամիս առաջ էր խոսել այն մասին, որ «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթ գոյություն չունի։

-Դա հնարավոր չէր պատրաստել այն կարճ ժամանակահատվածում, և հնարավոր էլ չէր իրականացնել հապճեպ պատրաստված այդ փաստաթուղթը։ Ըստ երևույթին, ո՛չ փաստաթուղթն է եղել, ո՛չ էլ իրականացնելու բան կա,-ասել է քաղաքագետը։

 

Այս խորագրի վերջին նյութերը