Լրահոս

28.05.2012 10:58


«Գոլդեն Փալաս» հյուրանոցի դիմացի ձորակը մարդ է նետվել

«Գոլդեն Փալաս» հյուրանոցի դիմացի ձորակը մարդ է նետվել

Մայիսի 28-ին` ժամը 01:14-ին, «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի` «Գոլդեն Փալաս» հյուրանոցի դիմացի ձորակը (մոտ 7-8 մ բարձրությունից) մարդ է նետվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությանը:

Այս խորագրի վերջին նյութերը