Լրահոս

28.05.2012 10:51


Սիրիան մերժել է Քոֆի Անանի օգնականի մուտքը երկիր

Սիրիան մերժել է Քոֆի Անանի օգնականի մուտքը երկիր

Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի օգնական Նասեր ալ–Քիդվուի մուտքը երկիր։ Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչը նշել է, թե Դամասկոսի այս որոշումը կապված է նրա հետ, որ Սիրիայի իշխանությունները չեն ցանկանում համագործակցել միջազգային կազմակերպության հետ։

Անանի օգնականը Պաղեստինի ազգային վարչակազմի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի զարմիկն է։

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այսօր Քոֆի Անանը կժամանի Դամասկոս, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի մի շարք պաշտոնյաների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը