Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 122-րդ նստաշրջան
Մայիսի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:
Քննարկումների հիմնական թեմաներն էին ԵԽ քաղաքականությունը հարևան տարածաշրջանների հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և ԵԽ բարեփոխումներին առնչվող հարցերը:
Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնեց ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության և մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ցավոք, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով, և այդ առնչությամբ Եվրոպայի խորհրդին և անդամ երկրներին կոչ արեց հետևողական քայլեր ձեռնարկել նման դրսևորումները բացառելու և դատապարտելու ուղղությամբ:
Նախարարների կոմիտեի հաջորդ` 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը: