Լրահոս

28.05.2012 00:08


Միխայել Հանեքի աշխատանքը հերթական անգամ արժանացավ Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին

Միխայել Հանեքի աշխատանքը հերթական անգամ արժանացավ Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին

Ավստրալացի ռեժիսոր Միխայել Հանեքի «Սեր» աշխատանքն արժանացել է Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենուն»:

Ֆիլմը պատմում է ծեր ամուսինների բարդ ու խճճված հարաբերությունների մասին: Գլխավոր դերերը կատարում են ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ժան-Լուի Տրենտինյանն ու դերասանուհի Էմանուել Ռիվան:
Նշենք, որ երեք տարի առաջ Հանեքի «Սպիտակ ժապավեն» ֆիլմը ևս դարձել էր Կաննի գլխավոր մրցանակի դափնեկիր:

Այս խորագրի վերջին նյութերը