Ի պատասխան «Գեոթիմ» ընկերության մամլո հաղորդագրության
Ի պատասխան «Գեոթիմ» ընկերության 24.05.2012 թ մամլո հաղորդագրության տեղեկացնում ենք, որ Ավիատրանս հյուրանոցում 21.05.2012 թ մեր կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման օրը երկուստեք եղել է համաձայնեցված, իսկ ուղղարկված հրավերի պաշտոնական պատասխանի մերժվել է հետևյալ հիմքով` «Գեոթիմ» ՓԲ Ընկերությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ազդակիր համայնքներում իրականացրել է հանրային լսումներ 2012 թ մարտի 12-ին և մարտի 30-ին, 2012 թ. ապրիլի 18-ին Ընկերությունը հանրային քննարկում է ունեցել ՀՀ Բնապահպանության նախարարությունում, իսկ սույն թվականի հունիսին նախատեսում է անցկացնել միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի շրջանակներում հանրային լսումներ: Ուստի, հաշվի առնելով վերը նշվածը, <<Գեոթիմ>> ՓԲ Ընկերությունը նպատակահարմար չի գտնում մասնակցելու ս.թ. մայիսի 21-ին կազմակերպվող քննարկմանը: Ընկերության պաշտոնական պատասխանի մեջ որևէ նշում, թե ինչով է զբաղված ընկերության ղեկավար և տեխնիկական անձնակազմերը` չկա, առավել ևս չեն խնդրել հետաձգելու հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ՓԲ Ընկերությունը հրաժարվել էր նաև ս.թ. մարտի 13-ին մեր կողմից Ջերմուկ քաղաքում կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունից` ոչ պատշաճ տեղեկացված լինելու պատճառաբանությամբ:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումները նպատակ ունեն հանրության լայն շերտերին ներկայացնելու անկախ փորձագետների կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի նախագծին տրված գնահատականներն ու կարծիքները, նկատված բացթողումներն ու թերացումները:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ