Լրահոս

26.05.2012 14:20


Վ. Պուտինը հաստատել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմը

Վ. Պուտինը հաստատել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մաիսն»: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Անվատանգության խորհրդի նախագահը Պուտինն է,  քարտուղարը` Նիկոլայ Պատրուշևը:

ԱԽ մշտական անդամներ են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության դաշնային խորհրդի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը,  Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումային խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը,  ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:

Այս խորագրի վերջին նյութերը