Լրահոս

26.05.2012 13:37


Վարչական դատարանը չի բավարարել «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի» հայցն ընդդեմ ՏՄՊՊ–ի որոշման

Վարչական դատարանը չի բավարարել «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի» հայցն ընդդեմ ՏՄՊՊ–ի որոշման

ՀՀ ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ երեկ ՀՀ վարչական դատարանը արդարացի և հիմնավոր է համարել «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկային» պատասխանատվության ենթարկելու ՏՄՊՊՀ–ի որոշումը:

Խոսքը 2010թ. դեկտեմբերին ձվի շուկայում առաջացած դեֆիցիտի մասին է։ Այն ժամանակ ՏՄՊՊՀ-ն «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկային» գերիշխող դիրքի և հակամրցակցային վարքագծի համար 100 մլն դրամով տուգանել էր։

Ֆաբրիկան բողոքարկել էր ՏՄՊՊՀ–ի որոշումը, ինչի քննությունը մինչ այժմ շարունակվում էր՝ Շաբոյանի խոսքերով՝ հայցվորի անհարկի միջնորդությունների պատճառով։

ՏՄՊՊՀ–ի նախագահն ընդգծել է, որ եթե այսուհետ էլ տնտեսվարողները փորձեն արհեստականորեն ձգձգել դատական գործընթացը, ապա իրենք կդիմեն հաշիվների վրա կալանք դնելու խիստ միջոցին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը