Լրահոս

26.05.2012 12:53


«Վերջին զանգի» օրը գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը

«Վերջին զանգի» օրը գրանցվել է վթարայնության   ամենացածր ցուցանիշը

Մայիսի 25-ին «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների շնորհիվ տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:

Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը