Լրահոս

26.05.2012 10:04


«Բնության հաշվեհարդար». ֆիլմ

«Բնության հաշվեհարդար». ֆիլմ

 «Բնության հաշվեհարդար» ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերի խախտման հետ կապված մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, մի շարք հիվանդությունների, դրանք բուժելու խնդիրների և գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:

Մի շարք գյուղացիներ պատմում են իրենց խնդիրների մասին, խնդիրներ, որոնք մնում են հեռու գյուղական վայրերում և քողարկվում անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո:
Մի շարք փորձագետներ՝ Արմեն Սաղաթելյանը, Վլադիմիր Կոգանը, Վիգեն Թոպուզյանը, Սիլվա Ադամյանը, Աիդա Պետիկյանը, Ռազմիկ Միխիթարյանը, Նշան Գրիգորյանը և ուրիշներ պարզաբանում են այս խնդիրների բուն արմատները, լուծման եղանակները և փորձ են անում ձեռք մեկնել հուսահատված գյողացուն` դուրս գալ այն փոսից, որտեղ նա հայտնվել է ոչ իր կամքով:

 Ֆիլմը ստեղծվել է «Թեղուտի պաշտպանության նախաձեռնութան» ջանքերի շնորհիվ: Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ինչպես փորձագետները, այնպես էլ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Էկոլուր ՀԿ-ն, Սարդարապատ շարժումը և Ճաղարյան ընտանիքը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց խորհդատվությունն են ցուցաբերել և աջակցել ֆիլմի կայացմանը:Սակայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆիլմի հերոսները, ովքեր իրենց մեջհամարձակություն են գտել  բարձրաձայնել այնպիսի խնդրի մասին, ինչպիսին իրենց իսկ առողջությունն է: Այն զոհ է դարձել «ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻՆ»: Այսուհետ գերակա է ՄԱՐԴԸ և ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ: 

Մենք պահանջում ենք նոր հետազոտություններ և բուժում բոլոր նրանց համար, ովքեր տուժել են բնապահպանական նորմերը խախտած կազմակերպությունների անպատասխանատու քաղաքականությունից:

 Ֆիլմի ստեղծագործական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը