Լրահոս

25.05.2012 17:45


Նոր նախարարություն ստեղծելու նպատակով

Այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 250 ընկերություններ հավաքվել էին «Կոնգրես» հուրանոցում` ամփոփելու ինովացիոն նախարարություն ստեղծելու առաջարկության շուրջ իրականացված աշխատանքները: Դրանք կոորդինացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` հարցը բարձրացվել է մի քանի տարի առաջ, իսկ անցյալ տարի ներկայացվել է նաև ՀՀ նախագահին։  «ՏՏ ոլորտին վերաբերող գործառույթները ցրված են տարբեր գերատեսչություններում, ինչը դժվարացնում է որոշումների մշակումն ու ընդունումը:  Կառավարության նիստում պետք է մարդ լինի, որ բարձրանա ասի` իմ առջևխնդիրներ եք դնում, ու ես դրանք լուծում եմ»,- ասել է Կ. Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը