Լրահոս

25.05.2012 17:09


Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

Ֆրանսիական Վալանս քաղաքի շուրջ երեսուն ֆրանսահայ կազմակերպությունները նախաձեռնել են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված միջոցառում:

Վալանսի Հայ մշակութային ժառանգության բարեկամների կենտրոնի լեփ-լեցուն սրահում մայիսի 22-ին կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մշակութային ու լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:


Բանախոսները ներկայացրել են Շուշիի ազատագրման առանձնահատուկ կարևորությունը ողջ հայության համար՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում:


Միջոցառման ավարտին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, որը ներկա է եղել որպես հատուկ հրավիրյալ, պատասխանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։

Վալանս այցի շրջանակներում դեսպան Չիտեչյանը նաև հանդիպումներ է ունեցել Դրոմ նահանգի պրեֆեկտի, տեղի պատգամավորների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը