Լևոն Զուրաբյանը չի բացառել ԲՀԿ–ի հետ համագործակցությունը
«Հանրապետական ռեժիմի դիրքերը կոալիցիայից ԲՀԿ-ի հեռանալով թուլանում են։ Հանրապետականը ստիպված է միանձնյա վերցնել ամբողջ պատասխանատվությունը։Քանի որ Հանրապետականը ժողովրդի վստահությունը չի վայելում, նրա կառավարումը տապալված է»,–այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ «Օրինաց երկրին» կուսակցություն չի էլ համարում։ Ինչ վերաբերում է ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությանը, Կոնգրեսի համակարգողն ասել է, որ դա անհնար չի համարում։
«Ժամանակին այդ մասին խոսել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրությունների ժամանակ մենք համագործակցեցինք միասնական շտաբի ֆորմատում»,–ասել է Լ. Զուրաբյանը՝ նշելով, որ առանց իշխանական պորտֆելի ԲՀԿ-ն զուտ դասական սահմանումով ընդդիմություն է, իսկ բովանդակային առումով պետք է որոշի ինքը՝ ԲՀԿ-ն։
Լևոն Զուրաբյանը չի բացառել ԲՀԿ–ի հետ համագործակցությունը
«Հանրապետական ռեժիմի դիրքերը կոալիցիայից ԲՀԿ-ի հեռանալով թուլանում են։ Հանրապետականը ստիպված է միանձնյա վերցնել ամբողջ պատասխանատվությունը։ Քանի որ Հանրապետականը ժողովրդի վստահությունը չի վայելում, նրա կառավարումը տապալված է»,–այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ «Օրինաց երկրին» կուսակցություն չի էլ համարում։ Ինչ վերաբերում է ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությանը, Կոնգրեսի համակարգողն ասել է, որ դա անհնար չի համարում։

7or.am