Լրահոս

25.05.2012 15:27


Դեսպան Ղազինյանը իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահին

Դեսպան Ղազինյանը իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահին

Մայիսի 22-23-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, այցելեց Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին:

            Մայիսի 23-ին Նախագահական պալատում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Արարողությանը ներկա էին նաև Իռլանդիայի մանր և միջին բիզնեսի նախարար Ջոն Փերին, և Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադրիան Օ’Նիլը:

            Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ:  

Նույն օրը դեսպան Ղազինյանը հանդիպում ունեցավ Իռլանդիայի ԱԳՆ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի և ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանիհետ:

            Հաջորդ հանդիպումն Իռլանդիայի խորհրդարանում էր Առևտրի ու զարգացման նախարար Ջո Քասթելոյի (Joe Costello) հետ: Քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերություններն առաջ մղելու և զարգացնելու հնարավորությունները, հատկապես` գյուղատնտեսական, դեղագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցեր:

            Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը հանդիպեց Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը