Լրահոս

25.05.2012 19:51


Հարուցվել է քրեական գործ գործի նյութերից անհետանալու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ գործի նյութերից անհետանալու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ մեղադրյալից առգրավված գումարը՝ գործի նյութերից անհետանալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: 
Վերջերս մամուլում տպագրվել էր, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետացել է Իտալիայի քաղաքացուց առգրավված մոտ 10 000 ԱՄՆ դոլար գումար: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 14-ին խարդախություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Իտալիայի Հանրապետության քաղաքացի Ա. Կավեն: 
Նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 1 460 000 ՀՀ դրամ, 2 400 ԱՄՆ դոլար և 1 800 եվրո: Այս գործով քննությունն իրականացվել է Արաբկիրի քննչական բաժնում՝ երեք տարբեր քննիչների կողմից: Խարդախության գործը 2011թ. դեկտեմբերի 30-ին ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ դատավճռի օրը՝ 2012 թվականի մարտին, պարզվել է, որ Իտալիայի քաղաքացուց առգրավված գումարն անհետացել է:

Ըստ աղբյուրի՝  հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննական մարմինը փորձում է պարզել, թե որտեղ է անհետացել գումարը՝ քննչական բաժնում, թե դատարանում և ում կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը