Տնտեսական

25.05.2012 12:23


Սերմնաբուծության զարգացման ծրագիրը Հայաստանում ձախողվել է

Սերմնաբուծության զարգացման ծրագիրը Հայաստանում ձախողվել է

Այսօր Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտնել է, որ ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրը Հայաստանում ձախողվել է։ Գյուղացիական տնտեսություններին էլիտարի փոխարեն տրամադրվել են ցորենի անորակ սերմացուներ։ Բերբերյանի խոսքով՝ Ռուսաստանից ներկրվել էլ բարձր բերքատվությամբ էլիտար ցորեն, որը բաշխվել է գյուղացիներին՝ պայմանով, որ հաջորդ տարի սերմացուն կվերադարձվի 1։2 հարաբերակցությամբ։ Սակայն գյուղնախարարությանը վերադարձվել է անորակ ցորեն, որն էլ տրամադրվել է բաշխման երկրորդ փուլում ընդգրկված  գյուղացիական տնտեսություններին։ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը ձախողեցին ստորին օղակներում, իսկ գյուղնախարարության պատասխանատու այրերը նոր գյուտ են արել` օգտագործելով «գաճաճային ցորեն» հասկացությունը:

Նման հասկացություն գոյություն չունի` կա կարճացողուն ցորեն, որի բարձրությունը 35-40 սմ է,-ասել է Բերբերյանը:

Բացի այդ՝ Հրաչ Բերբերյանը նշել է, որ բաշխումից առաջ պատասխանատու մարմինները չեն իրականացնում անհրաժեշտ զտումները, ինչի պատճառով գյուղացիներին բաժանվում է վարակված ցորեն։

Այս խորագրի վերջին նյութերը