Լրահոս

27.05.2009 11:50


Հյուսիսային Կորեան խախտել է 1953թ. զինադադարը

Հյուսիսային Կորեան խախտել է 1953թ. զինադադարը

Մայիսի 27-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս պատասխանատու չեն 1953թ. հաստատված և Կորեական պատերազմին վերջ դրած զինադադարի կետերի համար։ Այդ երկիրը խոստացել է, անհրաժեշտության դեպքում, իր հակառակորդներին՝ Հարավային Կորեային և նրան աջակցող երկրներին, զինված դիմադրություն ցույց տալ։

Հյուսիսային Կորեայի պաշտոնական հայատարարությունում նաև ասվում է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն իր արևմտյան ափերում այլևս չի կարող երաշխավորել նավարկության անվտանգությունը։

«Յուրաքանչյուր թշնամական գործողություն՝ ընդդեմ հանրապետության, այդ թվում՝ Հյուսիսայի Կորեայի նավերի կալանքներն ու խուզարկությունները, կհանդիպեն զինված հակազդեցության»

Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության բողոքի ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ Սեուլը միացավ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի ծրագրին։

 

Այս խորագրի վերջին նյութերը