Լրահոս

25.05.2012 11:10


Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Աշխաբադ

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Աշխաբադ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ս.թ. մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը