Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակացությունները, որոնք տեղի են ունեցել Բաղդադում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև, ավարտվել են անարդյունք՝ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ փոխշահավետ համագործակցության շուրջ։
Թեհրանի ներկայացուցիչները հայտնել են՝ բանակցությունների տապալման պատճառն այն է, որ «վեցյակի» երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, չափազանց շատ զիջումներ են պահանջել՝ փոխարենը գրեթե ոչինչ չառաջարկելով։ Իրանի պատվիրակության անդամները հայտնել են, որ Իրանը պատրաստ է զիջումների, սակայն դրանք պետք է լինեն ընդունելի, հավասարակշռված և փոխադարձ։
Թեհրանից պահանջելով ուրանի հարստացումը սահմանափակել մինչև 20 տոկոս, փակել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա կենտրոնը և երկրից դուրս բերել արդեն հարստացված ուրանի պաշարները, ԱՄՆ–ը և Եվրոպական երկրները հրաժարվել են հանել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների նույնիսկ մի մասը՝ առաջարկելով այդ հարցն ավելի ուշ քննարկել։
Միջազգային միջնորդներն առաջարկել են բանակցությունները շարունակել մի քանի շաբաթից Ժնևում, սակայն Իրանի պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ դա հնարավոր չէ, քանի որ բանակցությունների մթնոլորտը նման է «Բաղդադի եղանակին»՝ Իրաքի մայրաքաղաքում մի քանի օր է՝ ավզամրրիկ է։ Պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ էլ ասել է, որ Արևմուտքը ցանկանում է բանակցությունները շարունակել ցանկացած գնով, նույնիսկ եթե դրանք ոչ մի արդյունք չտան, սակայն Իրանը նման մոտեցման համաձայն չէ։