Արամ Աբրահամյանն ուրախ է, որ սխալվել է ԲՀԿ–ի հարցում
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր իր խմբագրականում գրել է.
«ԲՀԿ-ն չմտավ կառավարական կոալիցիա, ինչպես որ կանխատեսում էին այս հարցում հոռետեսական տրամադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում` նաև ես: Ինչո՞ւ հոռետեսական: Որովհետև անկախ նրանից, թե ինչու այդ կուսակցությունը գնաց այդ քայլին և ինչ է պատրաստվում անել հետագայում, զուտ պետության, պետական կարևորագույն ինստիտուտի` ԱԺ-ի համար ԲՀԿ-ի` իշխանության հետ ամբողջությամբ չձուլվելը օգտակար է: Կարևոր չէ, թե ով է լավը, ով վատը` խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն իրենց լուրջ արատները: Կարևոր է, որ լինի մրցակցություն, տվյալ դեպքում` օրինագծերի, պետական խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ: Այո, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն այս վիճակում էլ կարող են անցկացնել ցանկացած օրենք, բայց`
ա/ մի բան է այն անցկացնել 66 ձայն կողմով, մեկ այլ բան` 100 կամ 100-ից ավելի ձայնով,
բ/ իշխող կոալիցիան հնարավորություն չի ունենա խուսափելու վիճահարույց օրենքների մանրակրկիտ քննարկումից,
գ/ 66 ձայնի համար անհրաժեշտ կլինի ապահովել բոլոր իշխանամետ պատգամավորների ներկայությունը, ինչը տեխնիկապես շատ դժվար կլինի, որովհետև հանրապետական պատգամավորների մի մասը (հատկապես` մեծամասնական) գերադասում է իր ժամանակն անցկացնել այլ վայրերում և ոչ խորհրդարանում:
Այնպես որ` շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, և հիմա կարելի է արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի Ազգային ժողով, որը մի քիչ նման է օրենսդիր մարմնի:
ԲՀԿ-ի նման կեցվածքը նաև ավելի արդյունավետ կդարձնի խորհրդարանի աշխատանքը: Փոքրաթիվ ընդդիմությունը պարտադրված է խորհրդարանի ամբիոնն օգտագործել փողոցային պոպուլիզմի համար: Դրան պիտի հակադրվեն իշխանության թևի ներկայացուցիչները, ասենք` Արտաշես Գեղամյանը կամ Հայկ Բաբուխանյանը` «բա որ դուք 1993 թվականին...» մոտիվներով: Այդ անպտուղ բանավեճում ԲՀԿ-ական պատգամավորները ստիպված կլինեին լռել, եթե կոալիցիայում լինեին: Հիմա նրանք, հուսով եմ, գործընկերների բուռն էներգիան կուղղեն կառուցողական հունով` ուշադրություն դարձնելով օրենքների, մեխանիզմների, թվերի, տոկոսների վրա:
Կրկնեմ, էական չէ` ճիշտ են ԲՀԿ-ի տեսակետները, թե սխալ: Էական է, որ դրանք գոնե որոշ չափով կարող են լինել այլընտրանքային, ինչը շատ կարևոր է մեր հետագա զարգացման համար: Այնպես որ` «Բարգավաճի» այս քայլից շահում են բոլորը, նաև` հանրապետականները, որոնք այլևս չեն կարողանա աշխատել «թուլացած ռեժիմով», հատկապես տնտեսության ոլորտում: Դա, ի վերջո, ձեռնտու է նաև նախագահին, որը խորհրդարանական ամբիոնից լսելով տարբեր տեսակետներ` կկարողանա ճշգրիտ որոշումներ ընդունել:
Չգիտեմ` որքանով կշահի կառավարությունը, որը չորս տարվա իր վատ աշխատանքը ներկայացնում է որպես լավ աշխատանք: Բայց նրանք էլ գուցե ինչ-որ բան կհասկանան»:

7or.am