Գյումրիում վիճակահանության միջոցով բաշխվեցին 3 և 4 սենյականոց բնակարաններ
Մայիսի 24-ին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում վիճակահանության միջոցով բաշխվեցին Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերից 3 սենյականոց 464-ից 357 հատը և 16 հատ էլ 4 սենյականոց բնակարանները:
Վիճակահանությանը մասնակցեցին Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված և հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված, 3 և 4 սենյականոց բնակարանների հավակնորդ ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:
«Շիրակ կենտրոնը» հեռախոսազանգերի և հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկեց վիճակահանության անցկացման մասին, այդ թվում www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրեց բոլոր մասնակիցների ցուցակը: Բնակարանների բաշխման գործընթացը մոնիտորիգի է ենթարկվում մեր կողմից, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը համացանցով ուղիղ հեռարձակվեց և տեսաձայնագրվեց:

«Շիրակ կենտրոնը» ՀԿ