ՆԱՄ-ում կայացավ Մարթա Մելիքյանի անհատական ցուցահանդեսը
«Ես Հայաստան եմ եկել հատուկ այս ցուցահանդեսի համար… Տասնամյակներ չեմ եղել այստեղ: Վերջին անգամ Հայաստանում եմ եղել հինգ տարեկանում»,-պատմելով մայիսի 24–ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացած իր աշխատանքների անհատական ցուցահանդեսի մասին՝ ասաց նկարչուհի Մարթա Մելիքյանը: Նա ընտանիքի հետ բնակվում է Ֆրանսիայում, իսկ ցուցահանդեսն առիթ է եղել, որ ժամանի Հայաստան:
Ցուցահանդեսի կայացման հարցում նրան մեծապես աջակցել է Հայաստանում բնակվող լրագրող, արվեստաբան Անահիտ Կորյունը: Անահիտի խոսքերով՝ իր և Մարթայի ծանոթությունը պատահաբար է ստացվել.
«Ես Մարթայի հետ ծանոթացել եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Պատահաբար տեսա նրա աշխատանքները, միանգամից հավանեցի, խոսեցի նրա հետ դրանց մասին: Հետո բախտի բերմամբ այնպես էր ստացվել, որ նրա քույրն այդ պահին Հայաստանում էր, և մենք հանդիպեցինք, խոսեցինք Մարթայի աշխատանքների մասին: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը, հետո արդեն ծնվեց ցուցահանդես ունենալու գաղափարը»,-պատմում է Անահիտը: Հենց նրա գործուն աջակցության շնորհիվ էլ Մարթան կարողացավ Հայաստանում իր աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպել: Անահիտի խոսքերով՝ իրենք ընտրել են հատկապես «Նարեկացի» արվեստի միությունը, քանի որ սա այն վայրն է, որտեղ միանգամայն անշահախնդիր կերպով պատրաստ են կազմակերպել ցուցահանդեսներ ու հայ արվեստասեր հասարակության ուշադրությանը ներկայացնել ամենատարբեր արվեստագետների աշխատանքներ:
Մարթայի աշխատանքներն անկեղծ են, վառ, այդուհանդերձ, դրանք մասնագիտական լուրջ շեշտադրում չունեն: Գունային վառ լուծումներով ստեղծագործություններն ավելի շուտ արտահայտում են նկարչուհու տրամադրությունները, մտորումները, սերը, անկեղծությունը, երազանքները, իսկ նկարներից հորդացող լույսը ջերմություն է հաղորդում դիտողին:
Մարթայի աշխատանքները կարող եք դիտել «Նարեկացի» արվեստի միությունում մինչև հունիսի երկուսը:

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն