Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստ, որտեղ քննարկվել եւ հաստատվել են կուսակցությանը անդամագրման նոր կարգը եւ դրան համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Երեւան քաղաքի կուսակցական կազմակերպությունների համակարգող է ընտրվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, մարզային կառույցների աշխատանքները կհամակարգի ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:
Ընտրվել են վարչական տարածքների խորհուրդների նախագահներ` ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի Հանրապետության մարզերի:
Երեւանի և ՀՀ մարզերի վարչական տարածքներում կձեւավորվեն համապատասխան խորհուրդներ, որոնք կշարունակեն ՕԵԿ շարքերի անդամագրումը տեղերում:
Հաստատվել է ՕԵԿ–ին անդամագրման նոր կարգը