Տնտեսական

24.05.2012 17:21


Կառավարությունը կրկին ձեթ կնվիրի

Կառավարությունը կրկին ձեթ կնվիրի

Այսօր Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ ներկրված արևածաղկի ձեթի իրացման մասին» որոշման մեջ։ Ըստ այդ փոփոխության՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազ ընտանիքի կտրամադրվի 3-ական շիշ արևածաղկի ձեթ։

358017 շիշ ձեթի փոխադրման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրավունքը կատարվելու է «Ապավեն» ՍՊԸ–ի միջոցով։

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 15–ին էլ ՀՀ կառավարությունը որոշել էր ՀՀ–ին որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազ 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 3–ական շիշ։

Մամուլում, սակայն, գրվեց, որ այդ ձեթը ժամկետանց է, իսկ այն ստանալու համար բազմաթիվ հերթեր էին գոյանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը