Լրահոս

24.05.2012 17:06


Բանակցություններ՝ ՊՆ–ում

Բանակցություններ՝ ՊՆ–ում

Ս.թ. մայիսի 23-ից 24-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչների երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության վերջնական մտահղացման հիմունքներն ու անցկացման ընդհանուր կարգը, ներգրավվող ուժերի կազմն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, ինչպես նաև զորավարժության ընթացքում ԿԽՄԿ-ի մասնակցության և միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի կիրառման հարցերը:

Բանակցությունների մասնակիցներն այցելել են նաև «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան` տեղազննում անցկացնելու նպատակով, ծանոթացել են ուսումնական կետերի, ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Բանակցությունների ավարտին ստորագրվել է արդյունքների մասին արձանագրություն: 

Այս խորագրի վերջին նյութերը