Լրահոս

24.05.2012 16:16


Ինչո՞ւ են հայերը նախընտրում հանգիստը Վրաստանում...

Ինչո՞ւ են հայերը նախընտրում հանգիստը Վրաստանում...

Եվս մի քանի շաբաթ, և հայ-վրացական սահմանի մոտ կկուտակվեն մեքենաների շարասյուները. երևի թե հայերի առանձնահատուկ գծերից է, եթե հանգստանալ, ապա հանգստանալ ազգովի մի վայրում: Իսկ եթե նայենք այս հարցին այլ տեսանկյունից, ապա իրականում վրացական ծովափների ընտրությունը պայմանավորված է հյուրանոցների, մոթելների, հանգստյան տների համեմատորեն մատչելի գներով, ճանապարհածախսի փոքր բյուջեով, ելքի արտոնագրի պարզ համակարգով և հաղորդակցման արգելքների բացակայությամբ:

Ոմանց համար հանգստի կազմակերպումը Վրաստանում, ավելի կոնկրետ` Բաթումում, Քոբուլեթում, Ուռեկիում և այլ մերձակա տարածքներում, դարձել է եկամտաբեր բիզնես, ճիշտ է սեզոնային, սակայն, միևնույնն է, շահութաբեր:

Վրացական ներգնա զբոսաշրջության շուկայի համար թիրախային խմբերին են դասվում հանգստացողները Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից: Վրաստանի  ԱԳ նախարարության տվյալների համաձայն` 2011թ. Հայաստանից Վրաստան է մեկնել 448.374 հանգստացող: Հանգստացողների զգալի զանգվածն ավելանում է հատկապես օգոստոս ամսին: Միայն 2010թ. համեմատ` վրացական ծովափնյա գոտիների նախընտրողների թիվն ավելացել է 37%-ով:

Եվ այսօր վրաց կառավարության օրակարգում թիվ մեկ խնդիրն է դրված հյուրանոցային շուկայի զարգացումը: Նոր հյուրանոցների, կացարանների, հանգստյան տների ստեղծման հետ մեկտեղ նպատակ է դրվել ավելի բարձրակարգ դարձնել հյուրանոցների զբաղեցման խնդիրը. համակարգել հանգստացողների հոսքը: Վրաստանի Ազգային զբոսաշրջության գործակալության տվյալներով` միջինում ցանկացած զբոսաշրջիկ ծախսում է Վրաստանում 1,500 ամերիկյան դոլլար:

Կանխատեսվում է, որ այս տարի հանգստացողների շահագործման տակ կլինեն ոչ միայն «ծեծված» ուղղությունները, այլև նոր տարածքներ Սվանեթիում, Աջարիայում և այլն:

Կարելի է ավելի մանրակրկիտ թվել այն կետերը, թե ինչու են հայերը նախընտրում հանգստանալ Վրաստանում:

- Մուտքի արտոնագիրը տրամադրվում է հենց սահմանին,

 - Վրացական ափերի հյուրանոցային շուկայի գները բավական մատչելի են` համեմատ տեղի հանգստավայրերի գնային առաջարկների,

- Ճանապարհածախսը մոտ է նվազագույնին,

- Լեզվական խոչընդոտներ չկան. հայաշատությունն իր խոսքն ասաց. նույնիսկ հարևան պետությունում հայերը շարունակում են հայերեն հաղորդակցվել,

- Հյուրանոցային առաջարկների տեսանկյունից` յուրաքանչյուրը կարող է գտնել հարմար տարբերակ:

Ծովային հանգիստ նախընտրողների ընտրությունն ընկնում է Վրաստանի վրա, քանի որ միջին ճանապարհորդական բյուջեն թույլ է տալիս մեկնել այդ ուղղությամբ, որտեղ կացարան + ճանապարհածախս + ծովափնյա գոտի = հանգիստ, որը հնարավոր չէ վայելել Հայաստանում, ամենևին էլ ոչ այն պատճառով, որ Հայաստանում ծով չկա, այլ այն պատճառով, որ տեղի հանգստի շուկան իր գնային սահմանով տեղացիների գրպանին հարմար չէ: Իսկ այլ ուղղություններով մեկնելու և ծովափնյա հանգիստը նախընտրելու դեպքում ծառանում են այլ խնդիրներ` ելքի արտոնագրի ձեռքբերում (ինչը եվրոպական ուղղությունների դեպքում նման է վիճակահանության. չես կարող կանխորոշել երկարատև գործընթացի ելքը մեկնողի օգտին կլինի, թե ոչ` նույնիսկ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում), ճանապարհոդական բյուջեի վերանայում, ճանապարհածախսի կտրուկ տարբերություն:

Իսկ ինչպե՞ս ընտրել իջևանատունը Վրաստանում

Տարբերակները գնալով շատանում են` կախված ճանապարհոդական փորձից, բյուջեից և զգուշավորության աստիճանից: Բացի ավանդական “գնամ-դիմեմ-առաջարկեն-ընտրեմ-վճարեմ” տարբերակից, շատերը նախընտրում եմ կողմնորոշվել միանգամից ժամանման վայրում: Ոմանք նախընտրում են նախօրոք հանգամանալից ծանոթանալ առաջարկվող պայմաններին և ընտրել նախկինում փորձված կամ ընկերներից լսած տարբերակները:

Համացանցի ակտիվ օգտատերերի շարքերին դասվողները նախընտրում են ինքնուրույն գնահատել վրացական իջևանատները և պարզապես ամրագրել դրանք: Ոչ ժամանակատար և անկողմնակալ տարբերակ է, հատկապես հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ նման առցանց ամրագրումների դեպքում բացակայում է ծառայության հավելավճարը: Այդ տարբերակը նաև հարմար է այն հանգամանքով, որ կարող ես տեղում տեսնել հյուրանոցի, հանգստյան տան նկարները, ծառայությունները, սենյակները, գները և ընտրություն կատարել համեմատության արդյունքում:

Տարբերակները շատ են, օրինակ` Sedoi Ural հյուրանոցը Քոբուլեթում` (http://www.inlobby.com/en/hotels/63553/sedoi-ural.html), 3-աստղանի Prestige հյուրանոցը Բաթումում (http://www.inlobby.com/en/hotels/63489/prestige-hotel-2.html), Savane հյուրանոցը Քոբուլեթում (http://www.inlobby.com/en/hotels/63451/savane-hotel.html):

Այս խորագրի վերջին նյութերը