Լրահոս

24.05.2012 15:20


Մանուկ Վարդանյան. «Որքան հասկանում եմ՝ մայիսի 22-ից ՕԵԿ–ից բոլորն էլ դուրս են եկել»

Մանուկ Վարդանյան. «Որքան հասկանում եմ՝ մայիսի 22-ից ՕԵԿ–ից բոլորն էլ դուրս են եկել»

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մանուկ Վարդանյանն այսօր չի բացառել ՕԵԿ-ից իր դուրս գալը:

Որքան հասկանում եմ՝ մայիսի 22-ից «Օրինաց երկիր» կուսակցությունից բոլորն էլ դուրս են եկել, քանի որ հայտարարության մեջ ասված է վերակազմավորել և նոր կարգով ընդունելություն կատարել,-ընդգծել է նա՝ ավելացնելով, երբ անդամագրման նոր կարգը սահմանեն, այն ժամանակ էլ «կնայի»՝ կրկին կանդամագրվի՞ ՕԵԿ-ին, թե՞ ոչ։

Նա նաև նշել է, որ նորմալ է վերաբերվում լուրերին, թե իրեն կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Գագիկ Բեգլարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը