Գործադիրը փոխել է Սյունիքի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին, քանի որ բնակարանային ֆոնդի անհատույց մասնավորեցման գոյություն ունեցող կարգը թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականություն, այլ լուծում է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերին։ Իրավական ակտի նպատակն է ապահովել պետական բնակարանների ֆոնդի առկայությունը և նպատակային խմբերի միջև արդյունավետ բաշխումը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Գործադիրը փոխել է Սյունիքի մարզի Սպանդարյանի և Անգեղակոթի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։
Գործադիրը փոխել է Սյունիքի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին, քանի որ բնակարանային ֆոնդի անհատույց մասնավորեցման գոյություն ունեցող կարգը թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականություն, այլ լուծում է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերին։ Իրավական ակտի նպատակն է ապահովել պետական բնակարանների ֆոնդի առկայությունը և նպատակային խմբերի միջև արդյունավետ բաշխումը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրը փոխել է Սյունիքի մարզի Սպանդարյանի և Անգեղակոթի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։
7օr.am