Լրահոս

24.05.2012 13:49


Կվերահսկվի նոր անձնագրերի վավերականությունը

Կվերահսկվի նոր անձնագրերի վավերականությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է`
- ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի և նույնականացման քարտի համարների ձևավորման կարգերը, որոնց համաձայն անձնագրի համարը սերիայի և թվային յոթ նիշերի համակցություն է, իսկ նույնականացման քարտի համարը ձևավորվում է ինը նիշից,
- ՀՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք պատերազմի և բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստն ու վնասը, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտները,
- ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմի արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվության որոշմամբ արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. ծախսերի նախահաշիվը, որի նպատակն է նպաստել ջրօգտագործողների ընկերությունների և «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ բնականոն և արդյունավետ գործունեությանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թթ. միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին. կմշակվեն ոլորտում և հարակից բնագավառներում կիրառելի նոր տեխնոլոգիաներ, կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, ինչպես նաև նոր աշխատատեղեր,
- Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման և զարգացման հայեցակարգին, որը հայ արտադրողների և արտահանմամբ զբաղվող անձանց համար կստեղծի թանկարժեք մետաղների միջազգային շուկաներում առանց խոչընդոտի հանդես գալու և կայուն դիրքեր գրավելու նպաստավոր պայմաններ։

Այս խորագրի վերջին նյութերը