Դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ շարքի հանդիպումները շարունակվում են
«Նարեկացի» արվեստի միությունում շարունակվում են Դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ շարքի հանդիպումները հայ և համաշխարհային թատերագրության հանդիսատեսին քիչ ծանոթ պիեսների հետ: Այս անգամ, մայիսի 25-ԻՆ՝ ժամը19:00-ԻՆ, լսարանի համար մեկնողաբար կընթերցվի ծագումով ռումինացի, ֆրանսախոս հեղինակ ՄԱԹԵԻ ՎԻԶՆԵԻՉԻ (ծն.`1956թ.) «ՌԻՉԱՐԴ ԵՐՐՈՐԴԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԿԱՄ ՀԱՏՎԱԾՆԵՐ ՄԵՅԵՐՀՈԼԴԻ ԿՅԱՆՔԻՑ» մեկ արարով ժամանակակից պիեսը (2005 թ.):
Պիեսում ներկայացվում են հորինված դրվագներ ռուս թատրոնի ականավոր գործիչ Վ. ՄԵՅԵՐՀՈԼԴԻ կյանքից` նրա անցած ստեղծագործական ուղին ու կրած զրկանքները Խորհրդային Ռուսաստանի համատեքստում, կառավարության ճնշումներն ու մեղադրանքները, գրաքննության մամլիչի պարտադրած սահմանափակումները, բանտարկությունը:
Պիեսի հայերեն թարգմանության հեղինակն է Սերոժ Մելիք-Հովսեփյանը, ով լինելով «Ագորա» թատերախմբի գեղարվեստական ղեկավարը` այժմ աշխատում է պիեսի թատերական բեմադրության վրա: Մայիսի 25-ի ընթերցման համադրող ռեժիսորն է Նանոր Պետրոսյանը, դերերում հանդես կգան Վահագն Թևոսյանը, Հայկ Զորիկյանը և Լեռնիկ Բալյանը:
ՄԱԹԵԻ ՎԻԶՆԵԻՉԸ ծննդով ռումինացի թատերագիր է, բանաստեղծ և լրագրող:
Ռումինիայում ապրելու տարիներին նրա գրած բոլոր 20 պիեսները արգելվել են պետական գրաքննության կողմից, որն էլ պատճառ է դարձել, որ Վիզնեիչը ապաստան խնդրի Ֆրանսիայի կառավարությունից և բնակություն հաստատի այնտեղ 1987 թվականին: Կոմունիզմի անկումից հետո նրա ստեղծագործական ժառանգությունը մեծ ճանաչում է ստացել երկրում. 1989թ. ի վեր Բուխարեստի տարբեր բեմերում բեմադրվել են նրա ավելի քան 30 գործեր: Մաթեի Վիզնեիչի հեղինակած բազմաթիվ գործերից 20-ը բեմադրվել են Փարիզի հեղինակավոր թատերական ընկերությունների կողմից, իսկ նրա <> գործը բեմադրվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Դանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Թուրքիայում, Բրազիլիայում, Ռումինիայում, Մոլդովայում և Վրաստանում: