Տնտեսական

17.01.2011 17:34


Գազի սակագինը կբարձրանա՞

Գազի սակագինը կբարձրանա՞

Ապագայում Հայաստանը ռուսական գազը շուկայական գներով է ստանալու։ Այդ մասին «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերն ասել է «Spiegel» ամսագրին՝ պատասխանելով լրագրողների այն դիտողությանը, թե «բարեկամ երկրները, ինչպիսին Հայաստանն է, արտոնյալ գներով են ստանում ռուսական գազը»։

-Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում գազը շուկայական գներով ենք մատակարարելու։ Մինչև հիմա Երևանը մեր գազի համար վճարում էր իր գազային և էներգետիկական կազմակերպութկունների ակտիվներով։ Այնպես որ, այսօր մեզ է պատկանում Հայաստանի ենթակառուցվածքի 80%-ը՝ բաշխիչ ցանցեր, ստորգետնյա պահեստներ, գազատարի մայրուղիներ, ՋԷԿ-ի բլոկ,-ասել է Միլլերը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, «Գազպրոմ»-ի ԱՊՀ երկրների աշխատանքների վարչության պետ և «ԱրմՌոսգազպրոմ» կազմակերպության վարչության պետի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին հայտարարել է, թե 2011թ. ապրիլի 1-ից Հայաստանում գազի գինը կբարձրանա շուկայական մակարդակի. «Իսկ ինչ վերաբերվում է այլ հնարավոր տարբերակների, ապա դրանք կարող են որոշվել մոտակա 2-3 ամիսների ընթացքում, եթե նման բանակցություններ տարվեն»։

Այս խորագրի վերջին նյութերը