Լրահոս

24.05.2012 12:25


Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդը նշանակվել է հանրապետության փոխվարչապետ

Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդը նշանակվել է հանրապետության փոխվարչապետ

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝  Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հրամանագիր է ստորագրել ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևային հանրապետության փոխվարչապետ նշանակելու մասին։
Ջիոևան համակարգելու է սոցիալական ոլորտը:
Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքներից հետո Ջիոևան իրեն նախագահ էր հռչակել, սակայն երկրի գերագույն դատարանը չեղյալ էր համարել ընտրությունների արդյունքները։

Ջիոևան և իր  կողմնակիցներն այդ որոշումը չընդունեցին՝ բողոքի ցույցեր կազմակերպելով Ցխինվալիում, ինչն ավարտվեց այն ժամանակ գործող նախագահ Կոկոյտիի, գլխավոր դատախազի ու գերագույն դատարանի նախագահի հրաժարականներով և նոր ընտրությունների անցկացմամբ:
2012թ. փետրվարի 9-ին Ալլա Ջիոևան հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ նրա նախընտրական շտաբ էին ներխուժել զինված անձինք ու ծեծի ենթարկել շտաբի անձնակազմին: Միջադեպից հետո Ջիոևան որոշում էր կայացրել չմասնակցել մարտի 25-ին նախանշված արտահերթ ընտրություններին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը