Լրահոս

24.05.2012 10:30


Հրանտ Բագրատյան. «Առաջարկում եմ հետայսու յուրաքանչյուր ամսվա 1-ին հանդիպել Ազատության հրապարակում»

Հրանտ Բագրատյան. «Առաջարկում եմ հետայսու յուրաքանչյուր ամսվա 1-ին հանդիպել Ազատության հրապարակում»

Ֆեյսբուքյան իր էջում ՀԱԿ անդամ, ձևավորվելիք Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը համակիրներին հունիսի 1-ին ժամադրել է Ազատության հրապարակում։
«Այս օրերին բազմաթիվ դիմումներ եմ ստանում մեր համակիրներից։ Մարդիկ հարցադրումներ են անում, խնդրում են դրանք քննարկել։ Ելնելով դրանից՝ առաջարկում եմ հետայսու յուրաքանչյուր ամսվա 1-ին հանդիպել Ազատության հրապարակում։ Կոնկրետ 2012թ. հունիսի մեկի համար ես կսպասեմ ձեզ ժամը 20։00 Թումանյանի արձանի շրջակայքում։ Եկենք փորձենք այս ձևաչափը։ Միգուցե կստացվի։ Հրավիրում եմ իմ էջի բոլոր երկրպագուներին, բոլոր մյուս քաղաքացիներին, իմ (մեր) ընտրողներին։ Ուրեմն, մինչև հունիսի 1-ը»,-գրել է Բագրատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը