Լրահոս

24.05.2012 10:05


ԱԳՆ մամուլի խոսնակ. «Չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»

ԱԳՆ մամուլի խոսնակ. «Չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասին մամուլի վերջին հրապարակումներին և գրել.

«Իմ վերաբերյալ վերջին օրերին ֆանտաստիկ ժանրի մի շարք հրապարակումներ եղան մամուլում՝ սկսած իմ հարսանիքի քավորի անձի մասին ստից (Զոլյանն իմ քավորը չէ), վերջացրած հետագա գործունեության ծրագրերով (որոնցից ես էլ տեղյակ չէի) և իմ ղեկավարի հետ հարաբերություններով: Այդ ամենը այն աստիճան սուտ է, որ նույնիսկ հերքման կարիք էլ չունի: Ստահոդ լուրեր և հիմարություններ տարածողների համար. ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»:

Այս խորագրի վերջին նյութերը