Լրահոս

24.05.2012 10:11


Իրանի հետ բանակցությունները մեկ օրով երկարացվեցին

Իրանի հետ բանակցությունները մեկ օրով երկարացվեցին

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Իրանի և վեց առաջատար պետությունների միջև բանակցությունները մեկ օրով երկարացվեցին։ Բանակցությունների առաջին օրը դիվանագետներին չհաջողվեց հասնել որևէ արդյունքի։ Եվրամիության ներկայացուցիչների խոսքերով՝ Իրանին առաջարկվում է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, ինչը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։ Իրանը պնդում է, որ ուրանի հարստացումը իր իրավունքն է, իսկ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան Իրանին են ներկայացրել նախորդ և նոր առաջարկների փաթեթ։ Իրանի պետական լրատվամիջոցները այդ փաթեթն անվանել են «ոչ հավասարակշռված»՝ նշելով, որ Թեհրանը հանդես է եկել պատասխան առաջարկություններով, որոնց բովանդակությունը չի բարձրաձայնվում։

Այս խորագրի վերջին նյութերը