Լրահոս

24.05.2012 00:30


Հանձնաժողովը խախտեց ՀՀ օրենսդրությունը

Հանձնաժողովը  խախտեց ՀՀ  օրենսդրությունը

Սույն  թվականի  փետրվարի  23-ին  «Երևան  Ջուր»  ընկերությունը  դիմել  է  Հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով՝  Երևան  քաղաքում  ջրամատակարարման    սակագին  սահմանելու  հարցով:  Մայիսի  23-ին   հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը,  հերթական  անգամ  չիրականացնելով  իր  հիմնական  և  միակ  գործառույթը՝  ծառայություններ  մատուցող  ընկերությունների  և  սպառողների  շահերի  հավասարակշռման  գործառույթը,   «դակեց»  ջրային  ընկերության  համար  սակագին: (Համաձայն  պայմանագրի՝  ջրի  սակագինը  պետք  է  նվազեր):

Ընդ  որում,  այդ  հանձնաժողովը  խախտեց ՀՀ  օրենսդրությունը՝  անտեսելով  և  արհամարհելով սպառողների  կողմից  բարձրացրած  օրինական  պահանջները,  այն  է՝  սակագնի  հիմնական  բաղադրիչը  հանդիսացող  օգտագործված  ջրի  ծավալների  ոչ  արժանահավատ  լինելու  հարցը  (այն  հիմնված  է  միայն  ու  միայն  ընկերության  կողմից  ներկայացրած  տվյալների  վրա)  և  ընկերության  կողմից  ծառայությունների  ոչ  պատշաճ  կատարման  հարցը:

Փաստորեն  ստացվում  է,  որ Երևան  քաղաքում  ջրամատակարարման  սակագինը  որևէ  կապ  չունի  ջրամատակարարման  ծառայությունների  մատուցման  որակի և  սպառողների  պահանջների հետ:  Այն  կախված  է  ընկերության  կողմից  ներկայացրած  սուբյեկտիվ  տվյալներից  և  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի  կամ  նրա  նախագահի  քմահաճույքից:

Մենք  արձանագրում  ենք,  որ  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  չի  իրականացնում  իր  գործառույթները,  նրա  կողմից  վերը  նշված  ձևով  ընդունած  որոշումները  չեն  կարող նպաստել  մենաշնորհային  ոլորտի  կարգավորմանը  և  բացասական  ազդեցություն  ունեն  երկրի  տնտեսության  զարգացման  վրա:

Հասարակական  պաշտպանների  միություն    ԻԱՄ

Գործադիր  տնօրեն

Արամ  Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը