Լրահոս

26.05.2009 17:43


Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստը

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ներկայացնելով գործակալության 2009թ. եռամսյակային հաշվետվությունը, գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին, նշել, որ 2009թ. ծրագրում ընդգրկված միջոցառումներում հստակ նշված են դրանց նպատակները, ակնկալվող արդյունքները և իրականացման պատասխանատուները։
Խորհուրդը քննարկել է ապրանքների արտահանման խթանման և նոր շուկաների ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկություններին նոր ծրագրերի ձևավորման հնարավորությունների գնահատման նպատակով, ինչպես նաև ձեռնարկել արտաքին շուկաների պահանջների հետազոտություն՝ արտաքին շուկայում տեղական ապրանքատեսականին առավել մրցունակ դարձնելու համար։
Նիստում քննարկվել են ,Զարգացման հայկական գործակալությունե ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության գործունեության գնահատման չափանիշների, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և զարգացման աջակցության հարցեր։ Ներկայացվել են նաև «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ։
Խորհուրդը հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը։

Այս խորագրի վերջին նյութերը