Լրահոս

23.05.2012 17:20


Թուրքիան պահանջել է ձերբակալել իսրայելցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին

Թուրքիան պահանջել է ձերբակալել իսրայելցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին

Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է տվել Իսրայելի գլխավոր շտաբի նախկին պետ Գաբի Աշկենազի, իսրայելական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ամոս Յադլինի, Իսրայելի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Էլիեզեր Մերոմինի և ВВС լրատվական ծառայության նախկին ղեկավար Ավիշայա Լեվիի գործերին՝ կապված «ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպին։

Ըստ Թուրքիայի պաշտոնական աղբյուրների՝  Իսրայելի հենց այս պաշտոնյաներն են հրաման արձակել գրավել «Մավի Մարմարա» թուրքական նավը, որը երկու տարի առաջ ուղարկվել էր Թուրքիայի կողմից՝ ճեղքելու Գազայի շրջափակումը։

144էջանոց մեղադրական եզրակացությունն ուղարկվելու է Ստամբուլի շրջանային դատախազություն, որը պետք է հաստատի այն և գործն ուղարկի թուրքական դատարան։
Նշվում է, որ այս 4 իսրայելցի գործիչները Թուրքիա ժամանելու դեպքում անմիջապես կձերբակալվեն։

Այս խորագրի վերջին նյութերը