Լրահոս

26.05.2009 17:05


Հասարակությունը Դաշնակցությանը քիչ ձայն է տալիս, իսկ պահանջում է շատ

Հասարակությունը Դաշնակցությանը քիչ ձայն է տալիս, իսկ պահանջում է շատ

«Բոլոր ընտրություններին հայտարարել եք, որ վերահսկելու եք, սակայն ոչինչ չի փոխվել։ Ձեզ այդ հարցում պատասխանատու չե՞ք զգում» հարցին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանել է, թե պատասխանատվություն, իհարկե, ունեցել են.

-Մեր պատասխանատվությունը 1/8-րդի չափով է։ Հաճախ ընտրական հանձնաժողովներում մենք հայտնվել ենք մեկը ութի դիմաց։ Սակայն տեղամասերում մեր բոլոր անդամներն աշխատել են անել՝ ինչ որ կարող են։

Արծվիկ Մինասյանն էլ հավելել է.

-Ցավոք, Դաշնակցությանը հասարակությունը քիչ ձայն է տալիս, բայց պահանջում է պատասխանատվություն բոլորի փոխարեն։ Սա էլ արդար չէ, հավատացեք։ Տվեք շատ ձայն, վստահեք շատ, պահանջեք շատ։

 

Այս խորագրի վերջին նյութերը