Լրահոս

23.05.2012 15:27


«Վերջին զանգի օրը չեն լինելու ո՛չ արտոնյալ ծնողներ, ո՛չ էլ արտոնյալ երեխաներ»

«Վերջին զանգի օրը չեն լինելու ո՛չ արտոնյալ ծնողներ, ո՛չ էլ արտոնյալ երեխաներ»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը մայիսի 25-ին հանրապետությունում կայանալիք Վերջին զանգի միջոցառումների հետ կապված ծնողներին կոչ է արել ղեկը չհանձնել երեխաներին, իսկ երեխաներին էլ՝ պահպանել երթևեկության կանոնները: Վարորդներին էլ գնդապետը հորդորել է հատկապես դպրոցների մոտ լինել ուշադիր։
«Վերջին զանգի օրը չեն լինելու ո՛չ արտոնյալ ծնողներ, ո՛չ էլ արտոնյալ երեխաներ։ Թող նեղանան մեզանից մեր բարեկամները, ղեկավարները, քան այդ օրը իրենց ուրախությունը տխրության փոխվի: Որևէ մեկը ապահովագրված չէ ճանապարհատրանսպորտային պատահարից»,-ասել է Նորիկ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը