Թոշակառուն անմիջական ձևով բանկին պետք է տեղեկացնի իր ողջ լինելու մասին
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմել է անկանխիկ ձևով թոշակ ստացողներին՝ բանկում հայտարարություն տալ իրենց ողջ լինելու մասին: Ծառայության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Մեր խնդրանքն ու օրենքի պահանջն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողներին:
Հարգելի կենսաթոշակառուներ, եթե կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողին ամեն ամիս տեսնում է վճարողը՝ փոստատարը կամ բանկի աշխատողը, ապա անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողն ու վճարողը չեն տեսնում իրար, ուստի մեր խնդրանքն է ու օրենքի պահանջը, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողը, տարին առնվազն 1 անգամ, այցելի բանկ և հայտարարություն տա այդ մասին, ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում նաև բանկում որևէ գործարք կատարելը, իսկ դրա անհնարինության դեպքում օրենքը նախատեսում է այլ բան՝ այն է. պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը»։