Սերժ Սարգսյանն անդրադարձել է փակ սահմանների ապաշրջափակման անհրաժեշտությանը
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 39-րդ լիագումար նիստում ընթերցել է խորհրդարանական վեհաժողովին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձը։
Դրանում մասնավորապես ասված է. «Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ և կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման: Այս համատեքստում ևս կարևորվում է ՍԾՏՀԿ ԽՎ-ի դերակատարությունը։ Մեզ միավորում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը»։