Լրահոս

23.05.2012 12:08


Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները Երևանում են

Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները Երևանում են

Ազգային ժողովում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որին մասնակցում են 10 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, պատվիրակները: Նիստի բացմանը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցությանը։ «Ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն են ձեռք բերում: Մեր նպատակն է աջակցել ու զարգացնել այդ գործընթացները, որը պետք է նպաստի ոչ միայն երկրների ներքին խնդրիների լուծմանը, այլև երկրների և ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռնման հաստատմանը»,-ասել է Նիկոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը