Լրահոս

26.05.2009 16:33


Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը

Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի հայերի նկատմամբ 1915թ. իրականացրած ցեղասպանությունը։ Այդ մասին մայիսի 25-ին «Ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել են Ֆրանսիայի մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ։

Միևնույն ժամանակ, եթե աջ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են տրամադրված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, բայց նաև դրական են վերաբերվում թուրքերի հետ համագործակցության առավելություններին, ապա ձախ կուսակցությունների ներկայացուցիչները ցանկանում են Թուրքիայում շոշափելի առաջընթաց տեսնել, այդ թվում՝ նաև փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և հայկական հարցի լուծման մեջ։

«Թուրքիան զարգացող ժողովրդավարությամբ օրինակելի երկիր է, որը կգնա նաև հայերի ցեղասպանության ճանաչման քայլին»,- հայտարարել է պատմաբան, լրագրող, Թուրքիայի փորձագետ Ալեքսանդր Ադլերը։

«Սոֆրես» հետազոտական ինստիտուտի հարցման արդյունքով՝ Ֆրանսիայի քաղաքացիների 37 %-ը կտրականապես դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, իսկ 28%-ը դրան բարյացկամ է վերաբերվում։ Ընդ որում, վերջինների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը