Լրահոս

22.05.2012 21:54


Հրդեհ ՀՀԿ գրասենյակի տանիքում

Հրդեհ ՀՀԿ գրասենյակի տանիքում

Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Մելիք-Ադամյան 2 շենքի` ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության աստիճանը գնահատելուց հետո հրդեհի վայր է ուղևորվել ևս 7 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` 19.02-ին:

Ամբողջությամբ այրվել է տանիքը` մոտ 500 քմ մակերեսով և այնտեղ կուտակված տնտեսական իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը