Լրահոս

23.05.2012 11:00


Ամերիկացիները երաժշտական ծծակ են ստեղծել վաղաժամ նորածինների համար

Ամերիկացիները երաժշտական ծծակ են ստեղծել վաղաժամ նորածինների համար

Ամերիկացիները շուկա են հանել երաժշտական ծծակներ, որոնք նախատեսված են վաղաժամ ծնված փոքրիկների համար։ Ինչպես հայտնի է, ժամկետից շուտ լույս աշխարհ եկած նորածինները նյարդային համակարգի թերի զարգացածության պատճառով դժվարանում են կառավարել ծծելու, կուլ տալու և շնչելու գործողությունները, այդ իսկ պատճառով էլ ինքնուրույն  սնվել չեն կարողանում։ Ծծել սովորելը կյանքի համար կարևորագույն անհրաժեշտություն է այս նորածինների համար։

Երաժշտական թերապիայի պրոֆեսոր Ջեյն Սթենդլին գտել է նրանց օգնելու ձևը։ Սարքը ծծակի տեսք ունի, որի մեջ բարձրախոս է տեղադրված։ Երբ նորածինը ծծելու գործողություն է կատարում, բարձրախոսից հաճելի, նուրբ օրորոցային երաժշտություն է արձակվում։  Այն դուր է գալիս երեխային, և որպեսզի նվագը չդադարի, նորածինը փորձում է շարունակել ծծելը։ Փորձարկումները ցույց են տվել, որ այս ծծակի շնորհիվ վաղաժամ ծնված երեխաները 2,5 անգամ ավելի արագ են սովորում ծծելու արվեստը։  

Այս խորագրի վերջին նյութերը