Թեև Սասունցի Դավիթը դաշնակցական չէր, բայց դաշնակցական Արծվիկ Մինասյանը սասունցի է
«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ՀՅ Դաշնակցության թեկնածու Արծվիկ Մինասյանն ասել է, որ Դաշնակցությունն ընտրել է ազգային բևեռի դաշտը՝ ազգային ընդդիմության կեցվածքով, և որ ազգային քաղաքապետարանի ձևավորումը Երևանի համար առաջնային անհրաժեշտություն է։ Նա համոզված է, որ Երևանը պետք է կարողանա զսպել ու հակակշռել կենտրոնական իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը։
Արծվիկ Մինասյանը ավագանու ընտրություններին մասնակից ուժերի թեկնածուներին հրավիրել է հրապարակային բանավեճի.
-Քաղաքապետի թեկնածուներին ես հրավիրել եմ և ևս մեկ անգամ հրավիրում եմ հրապարակային բանավեճի, ինչը ընտրողներին թույլ կտա ավելի առարկայական գնահատել, թե ով է ի վիճակի լուծել առկա խնդիրները։
Անդրադառնալով Դաշնակցության նախընտրական պաստառներին և հասարակության մեջ տարածում գտած կատակին, թե Սասունցի Դավիթը դաշնակցակա՞ն է եղել, Ա.Մինասյանն ասել է.
-Թեև Սասունցի Դավիթը դաշնակցական չէր, բայց դաշնակցական Արծվիկ Մինասյանը սասունցի է։