Լրահոս

23.05.2012 11:03


ՀՊԱԿ. «Նման փաստեր չեն արձանագրվել ՀՀ համապետական ոչ մի ընտրությունում»

ՀՊԱԿ. «Նման փաստեր չեն  արձանագրվել  ՀՀ  համապետական ոչ  մի  ընտրությունում»

1.     ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելությունը եզրահանգումներ  է  արել  ՀՀ  օրենսդրության իր  իսկ  յուրովի  մեկնաբանությունների  հիմքերով, մասնավորապես՝

- Պաշտոնատար անձ-պատգամավորության թեկնածու  աշխատանքային գործունեությունը  ներկայացրել  է, որպես  «պաշտոնական այց»,

- Ընդհանրապես  անտեսել  է  ԸՕ-ի 22-րդ հոդվածով սահմանված «պաշտոնական  լիազորություններ  կատարելիս»  եզրույթը,

- Հաշվի չի  առել   «Կուսակցությունների  մասին» ՀՀ  օրենքի  5-րդ հոդվածի  սահմանափակումները,

2.     ընտրության արդյունքները  վաղուց  ամփոփվել  են, սակայն, դատարանները  շարունակում են քննել  ընտրական գործընթացների  ժամանակ ներկայացված հայցադիմումները /բողոքները/,

3.     ԱՊՀ  դիտորդական, իբր  երկարաժամկետ, առաքելության  միակ  և  անամսաթիվ  զեկույցի  հիմնական տվյալները  չեն  համապատասխանում  իրականությանը, մասնավորապես՝

- ԿԸՀ-ում  հավատարմագրված  151 դիտորդների  փոխարեն  նշված  է  173,

- Մինչև  քվեարկության օրը  ԿԸՀ-ի  կողմից  ստացված  494  դիմում-բողոքի  փոխարեն  նշված  է  106,

4.   Դատախազությունը  մի  քանի  տասնյակ  հաղորդումների  պատշաճ  որևէ պատասխան  չի  տվել,

5.   ՄԻՊ-ը  որևէ  ձևով  չի  արձագանքել  60-ից  ավելի  բողոքների:

Հիշեցնում ենք, որ նման փաստեր չեն  արձանագրվել  ՀՀ  համապետական ոչ  մի  ընտրությունում, իսկ ամենահիշարժան և պատմական փաստն  այն  է, որ  ԿԸՀ-ն, իր  բոլոր որոշումներն, ընդունել  է  միաձայն:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/                                                                    

   Հ.Գ. -  Աննախադեպ  փաստեր – 1  2012  ԱԺ  «խաղաղ» ընտրությունից

1.     ԿԸՀ  բոլոր որոշումներն ընդունվել  են  միաձայն,

2.     ԿԸՀ-ն  ստացել է  մոտ  600 դիմում-բողոք և ոչ  մեկն  ըստ էության չի քննվել  և  բավարարվել,

3.     Երկու  միջազգային դիտորդական առաքելություն, առանց  որևէ զեկույցի գնահատականներ  են ներկայացրել,

4.     Քաղաքական  ուժը   ՍԴ  բողոք  է ներկայացրել, որի հիմքում  ընկած  խախտումների մասին, երբևէ, չի էլ  բարձրաձայնել, ավելին՝  գովաբանել  է     նախընտրական  ժամանակահատվածի  իբր  օրինական ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը