Էդվարդ Նալբանդյան. «Ասում են՝ մարդկային հիշողությունը կարճ է, բայց վստահաբար այն այդպիսին չէ»
Մայիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում մասնակցեցին քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին հազարավոր բոստոնցիներ, Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյամը, ԱՄՆ արևելյան ափի հոգևոր առաջնորդները:
Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն իրենց ելույթներում կարևորեցին նահանգի հայության ներդրումը Բոստոնի, Մասաչուսեթսի և Միացյալ Նահանգների զարգացման և բարգավաճման գործում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձան Հայոց ցեղասպանության ոգեկոչման, ճանաչման և դատապարտման կարևորությանը՝ այդ առումով ողջունելով Ցեղասպանության հուշարձանի բացումը Բոստոնի կենտրոնում:
Բացման արարողությանը ելույթ ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանություններին հայկական համայնքի նախաձեռնությանը սատարելու և իրականացմանն օժանդակելու համար, Մասաչուսեթսի հայ համայնքային կառույցներին՝ Հայկական ժառանգության այգու և Ցեղասպանության հուշարձանի գաղափարն առաջ քաշելու և միահամուռ ջանքերով այն կենսագործելու համար:
«Հայկական ժառանգության այգին Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ։
Այս այգին նաև հայկական համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկյան ժողովրդին, Մասաչուսեթս նահանգին և այս քաղաքին, որն ընդունել է Հայոց Ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հազարավոր հայերի։
Ես հիշում եմ իմ այցելությունը Բոստոն 2010թ. սեպտեմբերին, երբ առաջին անգամ ծանոթացա Հայկական ժառանգության այգու և հուշարձանի մտահղացմանը և ես ուրախ եմ, որ այս վեհ նախաձեռնությունն այս ժամանակահատվածում իրականություն դարձավ»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով պատմական հիշողության կարևորությանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Ասում են՝ մարդկային հիշողությունը կարճ է, բայց վստահաբար այդպիսին չէ մարդկության հիշողությունը։ Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են։ Այսօր, գրեթե 100 տարի անց, հազարավոր մարդկանց ներկայությունն այս հուզիչ արարողությունը՝ դրա վառ ապացույցն է։
Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և վերահաստատում է, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանալու, չի լռելու, ճշմարտություն ու արդարություն է պահանջելու: Եվ հայ ժողովրդի՝ այս արդար պահանջներին պետք է աջակից լինեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են մարդկության խաղաղ ապագայի համար:
Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում։ Անկախ աշխարհաքաղաքական և այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման և դրա կանխարգելման համար։ Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի»։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց. «Մեր միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Այդ առումով թուրք հայտնի գործարար Իցհակ Ալատոնի կոչը խորհրդանշական է. նա ասում է. «եկեք բարձրացնենք մեր ձայնը Անկարայի խորհրդարանում, եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը և առճակատվենք մեր անցյալի հետ»։
Ավելի ու ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում մտածել Ալատոնի պես։ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում և այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են։
Կցանկանայի հույս հայտնել, որ այս այգին կդառնա մի վայր, մի ուխտատեղի, որտեղ կգան ոչ միայն ցեղասպանության զոհերի ժառանգները, այլ նաև այդ հանցագործությունն իրագործողների ժառանգները և միասին ծաղիկներ կդնեն անմեղ զոհերի հիշատակին»։
Այգու բացման արարողությունից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ, ում շնորհակալություն հայտնեցին Մասաչուսեթսի հայկական կազմակերպությունների նախաձեռնություններին աջակցելու համար: Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանն առնչվող հարցերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Բոստոնում Հայաստանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարները այցելեցին նաև Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային և կրթական կենտրոն և Հայկական թանգարան:

ՀՀ ԱԳՆ